HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսավարողի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ստուգմամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում ձկան մաքրմամբ, սառեցմամբ, փաթեթավորմամբ զբաղվող «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն տարածքի խորքային հորից կենցաղային և արտադրական նպատակով կատարում է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի որոշմամբ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2 մլն դրամի չափով։ Նաև ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter