HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին մշակում է պատերազմի վերաբերյալ ևս մեկ պլան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, բացի «պատերազմում հաղթանակի պլանից», հանձնարարել է պատերազմի ժամանակ Ուկրաինայի համար պատրաստել ներքին գործողությունների ծրագիր։ Այդ մասին գրում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ խոսքը մի փաստաթղթի մասին է, որը վերաբերելու է բազմաթիվ ոլորտներում ներքին որոշումներին, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի, պաշտպանության, տնտեսության, սոցիալական քաղաքականության և այլ ոլորտներին։

«Նպատակն է անել հնարավորը՝ միասնականությունը պահպանելու և երկրի զարգացման տարբեր ոլորտներում արդյունքների հասնելու համար»,- նշել է պարբերականի աղբյուրը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ներկայացրել էր «պատերազմում հաղթանակի պլանը», որտեղ խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սպառազինության մատակարարմանը և դաշնակիցների փոխանցած հրթիռներով Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու արգելքը հանելուն: Զելենսկին «հաղթանակի պլանը» նախ ներկայացրել էր Ուկրաինայի առանցքային դաշնակիցներին, իսկ հետո դրա մասին խոսել նաև Ուկրաինայի Գերագույն ռադայում։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter