
Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Գաղտնի ընտրության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրվել Հայկ Գրիգորյանը: Այս մասին հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը։
«Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ընտրության արդյունքները, տեղեկացրել է, որ Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Մյուս թեկնածուները` Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանը, կողմ ձայներ չեն ստացել»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Հայկ Գրիգորյանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել