Ոստիկանները ավտոմեքենայում թմրամիջոց են գտել
Հուլիսի 27-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի ծառայողների հետ համատեղ Արմավիր-Էջմիածին ճանապարհին՝ Ակնալիճ գյուղի հատվածում, կանգնեցրել են 1969 թ. ծնված Դանիել Հ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան:
Ավտոմեքենայի ռետինե ոտնակների վրայից իրավապահները հայտնաբերել են փայլաթիթեղի 2 փաթեթ՝ լցված 5,1 գ ընդհանուր կշռով կանաչ գույնի, մանրացված, թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Ըստ Դանիել Հ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է ավտոմեքենայի ուղևոր, 1970 թ. ծնված Համբարձում Մ.-ին:
«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հատնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել