«ՉԻ». Բեգլարյանին չի ցանկանում ցուցակում տեսնել
Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական, արդեն Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս օրերին «երկխոսում» է իշխանությունների, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի հետ: Շրջանառվող լուրերի համաձայն` Գագիկ Բեգլարյանը փորձել է Սերժ Սարգսյանին հասկացնել, որ ինքն այնքան էլ դեմ չի լինի առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցել համամասնական ընտրակարգով, այսինքն` ցուցակով:
Եվ քանի որ Գագիկ Բեգլարյանը դեռևս չի լքել Հանրապետականի շարքերը, ուստի Բեգլարյանը ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալու հավակնություն, բնականաբար, կարող է ցուցաբերել և ցուցաբերել է:
Սակայն, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այնքան էլ հակված չէ Գ. Բեգլարյանին ցուցակով պատգամավոր դարձնելուն: Հակառակը` վերջինս խորհուրդ է տվել Բեգլարյանին մասնակցել մեծամասնական ընտրակարգով և առաջադրվել Կենտրոն համայնքն ընգրկող տեղամասերից մեկում:
Սերժ Սարգսյանի այս «խորհուրդը»` Բեգլարյանին մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեսնելու, այնքան էլ անկեղծ չէ: Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այսպիսով ուզում է փակել Բեգլարյանի` քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու հարցը:
Ասում են, որ Բեգլարյան մեծամասնական թեկնածուի դեմ ակտիվորեն աշխատելու է հենց Սերժ Սարգսյանը` նրան չթողնելով որևէ կերպ հավաքել պատգամավորի համար անհրաժեշտ քվեները: Արդյունքում` Գագիկ Բեգլարյանը չի ընտրվելու, իսկ Ս. Սարգսյանը և վերջնականապես նրանից ազատվելու է, և «ձև է բռնելու», թե ապահովել է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություների անցկացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել