HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրենց արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Փաշինյանի կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարները հանդիպել են այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում ընթացող BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter