
«Կատապուլտ». նոր սարքավորում՝ ժապավենների թվայնացման համար
ՀԲԸՄ «Կատապուլտ» ծրագրի նորարական դրամաշնորհային մրցույթը առաջնահերթություն է տվել սարքավորումների արդիականացմանը՝ հոգալով Հայաստանի մշակութային հաստատությունների համար նոր տեխնիկական սարքավորումների գնման և ձեռքբերման ծախսերը:
Ծրագրի նպատակն է՝ ապահովել մշակույթի ոլորտի աշխատողներին աշխատանքային բարելավված պայմաններով և նորարարական գործիքներով, որոնք բարձրացնում են նրանց գործունեության որակը: Ներդրումներ կատարելով տեխնոլոգիական սարքավորումներում՝ «Կատապուլտ» ծրագիրը նպատակ ունի հզորացնել և մասնագիտացնել մշակութային հաստատությունները՝ հնարավորություն տալով նրանց ավելի լավ ծառայություններ և ապրանքներ առաջարկել հայ հանրությանը:
Հայաստանի կինոյի հիմնադրամը «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում Հայկական բարեգործական ընդհանուր միությունից ստացած դրամաշնորհով ձեռք է բերել սկանավորման սարք, որը զգալիորեն բարելավում էլ աշխատանքը ժապավենների հետ։ «Սկանավորումը թույլ է տալիս ուսումնասիրություն անել և նախնական գնառաջարկներ ստանալ այն ընկերություններից, որոնք ռեստավրացիա են իրականացնում, քանի որ նախկինում նման հնարավորություն չենք ունեցել»,- նշում է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բանուչյանը։
Մեկնաբանել