HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանին հոկտեմբերի 31-ին հրավիրել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու նպատակով:

Հովհաննես Սահակյանից բացի դատախազություն են հրավիրվել նաև ծնողները՝ Միշա Սահակյանն ու Նորա Մանուկյանը և կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը: Վերջիններս հրավիրվել են, որպես շահագրգիռ անձիք՝ Հ. Սահակյանի գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության շրջանակում:

Հարկ է նշել, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե ինչ գույք կամ որքան դրամական միջոց է ցանկանում բռնագանձել: Ենթադրյալ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալները չեն հրապարակում՝ պատճառաբանելով, որ նյութերին ծանոթանալուց հետո շահագրգիռ անձանց կողմից հնարավոր է ներկայացվեն ապացույցներ, դիրքորոշումներ, որոնք կարող են փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter