HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հաղորդում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով այդ ուղղությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության կարևոր դերակատարությունը՝ ինչպես ոլորտային բարեփոխումների, այնպես էլ համատեղ իրականացվող առանձին ծրագրերի շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կարևորելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և արդի ոռոգման համակարգերի ձևավորման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԶՖԳ հետ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter