
Վրաստանում քրեական գործ է հարուցվել քվեատուփի մեջ քվեաթերթիկների լցոնման տեսանյութի հիման վրա
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հոկտեմբերի 26-ին այդ երկրում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ փաստաբան Նինո Լոմջարիան և «Transparency International»-ի վրացական գրասենյակի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին տեսանյութ էին հրապարակել Մառնեուլ քաղաքում տեղակայված № 69 ընտրատեղամասից։ Տեսանյութում երևում են անհայտ տղամարդիկ, որոնք ընտրատեղամասի աշխատակիցների աչքի առաջ տասնյակ քվեաթերթիկներ են լցնում քվեատուփի մեջ:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է այդ ընտրատեղամասի փակման մասին։
Paper Kartuli պարբերականը, հղում անելով Formula հեռուստաընկերությանը, գրում է, որ քվեաթերթիկները լցրած տղամարդը Մառնեուլի քաղաքային խորհրդի փոխնախագահն է։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում արդեն խոստացել են «խստորեն պատժել» միջադեպի մեղավորներին:
Լուսանկարը՝ REUTERS/Daro Sulakauri
Մեկնաբանել