
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի վրա
Թբիլիսիում ավելի քան 100 մարդ հարձակվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։ Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Ինչպես պնդում են ընդդիմադիր կուսակցությունում, գրասենյակի տարածք ներխուժել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակիցները, որոնք զինված են եղել փայտե ձեռնափայտերով և մահակներով։
Նրանք ավտոմեքենաներով ժամանել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ և զանգվածային ծեծկռտուք հրահրել։
Unknown people broke into the office of the United National Movement (#Saakashvili) in #Tbilisi, destroyed the office, staged a skirmish.
— Karina Karapetyan (@KarinaKarapety8) October 26, 2024
Earlier, a Rep. of the ruling Georgian Dream party said a group of provocateurs were staging fights in Tbilisi.#Georgia #Election pic.twitter.com/fornkFPe6I
Ինչպես հայտարարել է կուսակցության առաջնորդներից Լևան Բեժաշվիլին, բռնության ակտը գործել են իշխող կուսակցության «ստահակները»։ Վրացի գործչի խոսքով՝ «նրանք ստացել են արժանի հարված»։
«Բոլորը տեսնում են, թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել «Վրացական երազանքը»։ Նրանք հասկանում են, որ պարտվում են ընտրություններում և ստահակների են ուղարկում «Ազգային շարժման» գրասենյակ»,- ասել է Բեժաշվիլին։
«Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան իր հերթին նշել է, որ «իշխող կուսակցությունը գիտակցում է, որ կորցնում է իշխանությունը»։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը վստահորեն հաղթում է ընտրություններում։
Լուսանկարը՝ РИА Новости / Стрингер
Մեկնաբանել