HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները. իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարում են իրենց հաղթանակի մասին

Վրաստանում Երևանի ժամանակով 20:00-ին ավարտվել են խորհրդարանական ընտրությունները։ Այդ երկրի ԿԸՀ տվյալներով՝ 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,6%-ը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, մինչև ընտրությունների ավարտը հայտարարել էր, որ իր կուսակցությունը կհաղթի մեծ առավելությամբ։ Նա հղում էր արել ընտրատեղամասերից ստացվող տվյալներին։

«Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմադիր բոլոր չորս կուսակցությունները հաղթահարում են անցողիկ շեմը (5%-ի սահմանագիծը) և կարող են հավակնել խորհրդարանական մեծամասնության։ Մելիայի խոսքով՝ «Վրացական երազանքը» ստանում է ձայների 40%-ից պակաս ձայն։

Իշխանամերձ Imedi հեռուստաընկերության էքզիթ փոլերի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստանում է ձայների 56,1%-ը, իսկ ընդդիմադիր «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների» և «Միասնություն՝ ազգային շարժում» դաշինքները՝ 12,6% և 11,6%։

Ընդդիմադիր Formula հեռուստաընկերության էքզիթ փոլերի տվյալներն այլ են. «Վրացական երազանքը» ստանում է ձայների 40,9%-ը, «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների» դաշինքը՝ 16,7%, «Միասնություն՝ ազգային շարժում» դաշինքը՝ 16,7%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 10,3%, «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 8,2%:

Վրաստանի ԿԸՀ-ն առաջիկա ժամերի ընթացքում կհրապարակի խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական տվյալները:

Լուսանկարը՝ Irakli Gedenidze/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter