HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

22 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան հյուրերի ընդունելության սրահի վերանորոգման համար

Երևանի քաղաքապետարանում, պարզվում է, կա VIP սրահ՝ նախատեսված բարձրաստիճան հյուրերի ընդունելության համար։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ՝ այս սրահն առաջիկայում կվերանորոգվի։

Քաղաքապետարանը մոտ 22 մլն դրամ կամ 57 000 դոլար է հատկացրել «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին սրահի վերանորոգման և լուսավորության ավելացման համար։

Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրություններից պարզեցինք, որ պաշտոնական հանդիպումները տեղի են ունենում հենց այս սրահում։ Քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ այստեղ են տեղի ունենում նաեւ բարձրաստիճան հյուրերի ընդունելությունները։ Սրահի վերանորոգման ծախսերի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter