HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սուրճը թանկացավ

Հայաստանում վաճառվող սուրճի մանրածախ գինը մոտ 20 տոկոսով թանկացել է: Չնայած գները 10 օր առաջ են սկսել բարձրանալ, բայց խանութներում այն նոր է արտահայտվում: 100 գրամ սուրճը միջինը թանկացել է 50-60 դրամով: Ներկրողների խոսքերով, արդեն մոտ մեկ ամիս է միջազգային շուկայում սուրճի գինը պարբերաբար բարձրանում է: Գների բարձրացման պատճառներն առայժմ հայտնի չեն, և երաշխիք չկա, որ այն չի շարունակվի: Սուրճ արտադրող երկրներում բերքահավաքը նոր է սկսվել: Արդեն իսկ հայտնի է, որ միջին և փոքր չափի տեսակի սուրճերի բերքի հետ կապված որևէ խնդիր չկա, և դրանց ծավալները անցած տարվան չեն զիջում, բայց, միևնույն է, գները բարձրանում են: Հայաստան սուրճ ներկրող ընկերությունները արդեն սպառել են էժան գներով ներկրած խմբաքանակների պաշարները և այժմ սկսել են վաճառել նոր գներով ներկրած ապրանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter