
Իրանը մտադիր է առաջիկա օրերին Իրաքի տարածքից հարված հասցնել Իսրայելին
Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից լուրջ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի տարածքի վրա Հրեական պետության վերջին հարձակման: Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական հետախուզությանը։
Վերջինիս տվյալներով՝ Թեհրանը կարող է մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների կիրառմամբ գործողություն իրականացնել մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան նոյեմբերի 5-ին: Աղբյուրը հավելել է, որ Իրաքի, այլ ոչ թե Իրանի տարածքից հարձակման միջոցով Իրանի կփորձի խուսափել Իսլամական Հանրապետության ռազմավարական օբյեկտների վրա իսրայելական ևս մեկ հարձակումից: Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն չգիտի, թե արդյոք Իրանի իշխանությունները արդեն իսկ որոշում ունեն հարվածի մասով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «շարունակական բազմաթիվ հարձակումների»: Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում էր, որ հարձակման են ենթարկվել Իլամ, Թեհրան և Խուզեստան նահանգների ռազմական օբյեկտները, սակայն հասցված վնասը եղել է սահմանափակ, իսկ ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել հիմնական հարվածը:
Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն չորս իրանցի զինծառայող և մեկ խաղաղ բնակիչ:
Լուսանկարը՝ Սոցիալական ցանցերի իրանական էջերից
Մեկնաբանել