![](/static/articles/01/70/55/l-5GqWDF29Wu.jpg)
CNN-ի նախագահը հրաժարական է տալու
CNN հեռուստաընկերության երկարամյա նախագահ Ջիմ Ուոլթոնը ասել է, որ հրաժարական է տալու տարեվերջին:
Ուոլթոնը հեռուստաընկերությունում սկսել է աշխատել 1981թ.՝ որպես լրագրող: 2003թ. նա դարձել է CNN-ի նախագահ: Այդ ժամանակ հեռուստաընկերությունը եկամուտների լուրջ անկում ուներ: Ջիմ Ուոլթոնի՝ CNN-ի ղեկավար դառնալուց հետո հեռուստաընկերության եկամուտները եռապատկվել են՝ ապահովելով տարեկան 15 տոկոսի աճ:
Ուոլթոնն ասել է, որ այժմ ընկերությունը կարիք ունի «նոր առաջնորդի, ով կբերի ուրիշ հեռանկարներ, ուրիշ փորձառություններ և նոր ծրագիր»: Նրա խոսքերով՝ հեռուստաընկերությունում փոփոխությունների կարիք կա:
Լուս.՝ CNN-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել