HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ փոխվարչապետը հատուկ անդրադարձ է կատարել Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով ապակենտրոնցված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Լիոն քաղաքում նախատեսվող «Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք» միջոցառմանը՝ ուղղված Սյունիքի մարզի համայնքների հետ սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև փոխգործակցության նոր եզրերի բացահայտմանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter