HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական անօդաչուները հարձակվել են Կիևի վրա

Ռուսական անօդաչուները նոյեմբերի 2-ի գիշերը հարձակվել են Կիևի վրա, քաղաքում գործել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Նրա խոսքով՝ Կիևի Սվյատոշինի շրջանում, անօդաչուի բեկորի ընկնելու հետևանքով, հրդեհ է առաջացել 16-հարկանի բնակելի շենքերից մեկում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հայտարարել են, որ «անօդաչուի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել 50 քմ տարածքում», կրակը մարվել է։ Շենքում մասամբ ավերվել են 15-րդ և 16-րդ հարկերի բնակարանները, իսկ շենքից տարհանվել է 18 մարդ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ վիրավորվել է երկու մարդ։ Պոպկոն հավելել է, որ հնարավոր է վերին հարկերի մասնակի ավերում։

Քաղաքի զինվորական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Կիևի Սոլոմենսկի շրջանում անօդաչուների բեկորներն ընկել են բնակելի կառույցի տարածքում, ինչի հետևանքով վնասվել են մի քանի տների ապակիները և մոտակա ավտոմեքենաները։ Տուժածների մասին տվյալներ չկան։

Պոպկոն հավելել է, որ բեկորներն ընկել են նաև մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում, ինչի հետևանքով 9-հարկանի շենքի պատշգամբներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

Միևնույն ժամանակ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հրդեհը բռնկվել է «կենցաղային պատճառի հետևանքով»։

Լուսանկարը՝ Valentyn Ogirenko/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter