HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովի ոստիկանությունը. կա 1 զոհ և 40 վիրավոր

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Խարկովի շրջաններից մեկին, որտեղ տեղակայված է քաղաքային ոստիկանության բաժանմունքներից մեկը։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից։

Հրթիռակոծության հետևանքով տուժել է ոստիկանության 30 աշխատակից, 1 փրկարար ու 9 խաղաղ բնակիչ: Զոհվել է 1 ոստիկան՝ 40-ամյա գնդապետ Անդրեյ Մատվիենկոն։ 

Հետաքննության տվյալներով՝ ՌԴ զորքերը հարված են հասցրել С-300/400 տիպի երկու հրթիռներով։ Վնասվել են վարչական շենքը, մասնավոր և բազմահարկ շենքեր, խանութներ, ինչպես նաև 10-ից ավելի ավտոմեքենաներ:

Լուսանկարը՝ Vyacheslav Madiyevskyy/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter