HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն 425 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել։ «Պենտագոնն այսօր հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին։ Սա 2021 թվականի օգոստոսից ԱՄՆ պաշտպանության նախարարության զինանոցներից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 69-րդ տրանշն է»,- ասված է ամերիկյան պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 1-ին։ 

Նշվում է, որ տրանշի ծավալը գնահատվում է 425 միլիոն դոլար: «Դա Ուկրաինային հնարավորություն կտա ձեռք բերել սպառազինություն, որի կարիքը նա խիստ ունի։ Մասնավորապես, խոսքը հակաօդային պաշտպանության հրթիռների, փողավոր հրետանու և հրթիռային համալիրների համար նախատեսված զինամթերքի, զրահապատ մեքենաների ու հակատանկային սպառազինության մասին է»,- նշել են Պենտագոնում։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը ոչ թե նոր գնումների, այլ այն սպառազինությունների փոխանցման մասին է, որոնք պահվում են ԱՄՆ-ի զինանոցներում:

Օգնության հերթական փաթեթում ներառված են NASAMS տեսակի զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռներ, Stinger տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռներ, համազարկային կրակի HIMARS տեսակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված զինամթերք, AT-4 հակատանկային նռնականետեր, Javelin տեսակի հակատանկային հրթիռային համալիրներ, TOW համակարգերի համար հրթիռներ։

ԱՄՆ-ն Կիևին կփոխանցի նաև Stryker տեսակի զրահամեքենաներ, 155 և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, «երկինք-մակերևույթ» դասի զինամթերք, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված սպառազինություն:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter