HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանին առաջարկել են դառնալ ԲՐԻԿՍ-ի գործընկեր

Կազանում վերջերս կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանին հրավիրել են դառնալ կազմակերպության գործընկեր երկիր։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը:

«​​Վերջերս Կազանում կայացած գագաթնաժողովում ստեղծվել է գործընկեր պետությունների նոր կատեգորիա, որին մասնակցելու են հրավիրվել 13 պետություններ, այդ թվում՝ Ղազախստանը: Վստահ եմ, որ այս համաժողովի նշանակությունը միայն կմեծանա։ ԲՐԻԿՍ-ը դեպի ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգ գլոբալ անցման շարժիչ ուժն է»,- Աստանայում կայացած «Բազմաբևեռ աշխարհի ձևավորումը և Կենտրոնական Եվրասիայի զարգացման հետագիծը» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Բորոդավկինը: 

Ռուսաստանցի դիվանագետը հույս է հայտնել, որ Ղազախստանի մայրաքաղաքում փորձագետների հանդիպումը կդառնա ոչ միայն ԲՐԻԿՍ գագաթնաժողովի, այլև Եվրասիական անվտանգության հարցերով միջազգային համաժողովի արդյունքների շուրջ քննարկման շարունակությունը, որը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կայացել էր Մինսկում։

Դեսպանն ընդգծել է նաև Ղազախստանի հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքական կուրսը ու Աստանայի ակտիվ դերը Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային կայունության պահպանման գործում:

Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter