HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներից մեկի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի անդամներից մեկին՝ Իզեդդին Քասաբին։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը։ 

Վերջինիս տվյալներով՝ պաղեստինցի գործիչը սպանվել է Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքի շրջանում՝ ճշգրիտ հարվածի հետևանքով, որն Իսրայելի ռազմաօդային ուժերը հասցրել էին հետախուզական տվյալների հիման վրա։

«Քասաբը ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի վերջին բարձրաստիճան անդամներից մեկն էր, որը ողջ էր մնացել Գազայի հատվածում։ Նրա հետ ոչնչացվել է նաև նրա օգնական Այման Այեշը»,- ասված է հայտարարության մեջ։

Իսրայելական բանակը պնդում է, որ Քասաբը մասնակցել էր Հրեական պետության դեմ ահաբեկչությունների կազմակերպման գործընթացին։ 

«Նա զգալի իշխանություն ուներ և զբաղվում էր Գազայի հատվածի այլ խմբավորումների հետ ՀԱՄԱՍ-ի ռազմավարական ու ռազմական կապերի պահպանմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Կոլաժը՝ izmirtime35.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter