
Լավրովը ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ պլանավորում է այցելել Եվրամիության անդամ երկիր
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Մալթա՝ մասնակցելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 5-6-ը։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանում Մալթայի դեսպանությունից հայտնել են, որ հանդիպման մասին որոշումը «վերաբերում է անդամ բոլոր երկրներին, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությանը»։
Զախարովան հավելել է, որ «այդ միջոցառումն ընդունող երկիրը պետք է ապահովի աշխատանքի հնարավորություն (ԵԱՀԿ) անդամ բոլոր երկրների համար»:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ եթե այցը կայանա, ապա դա կդառնա 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Եվրամիության անդամ երկիր Լավրովի առաջին այցը։
Միևնույն ժամանակ, Լավրովի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից: Մալթայի դեսպանատանը այս հանգամանքը չեն մեկնաբանել։
Լուսանկարը՝ Alexander Nemenov/AFP via Getty Images
Մեկնաբանել