
ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է լրացուցիչ ուժեր տեղակայել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ էսկադրային ականակիրներ, կործանիչներ և ռմբակոծիչներ: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը։
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքացիներին և Իսրայելին պաշտպանելու, զսպման և դիվանագիտության միջոցով ապաէսկալացման մեր պարտավորություններին համապատասխան՝ պաշտպանության նախարարը հրամայել է տարածաշրջանում տեղակայել հակահրթիռային պաշտպանության միջոցներով հագեցած լրացուցիչ էսկադրային ականակիրներ, կործանիչների և լիցքավորող ինքնաթիռների էսկադրիլիա, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 տեսակի մի քանի ռմբակոծիչներ»,- ասված է ամերիկյան պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։
Ռայդերը հստակեցրել է, որ լրացուցիչ ուժերը Մերձավոր Արևելք կսկսեն ժամանել առաջիկա ամիսներին, երբ ավիակիր հարվածային խումբը՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, կպատրաստվի տարածաշրջանից հեռանալուն։
Լուսանկարը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության
Մեկնաբանել