
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոյին եւ Ալֆորվիլի քաղաքապետին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյին եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվականից։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին մեր երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար:
Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանն ու հայ-ֆրանսիական օրակարգին վերաբերող հարցերը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել