
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին. տուժել է 14 մարդ
Նոյեմբերի 4-ի գիշերը ռուսական զորքերն ավիառումբերով հարված են հասցրել Խարկովին։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային ոստիկանությունը։
Ինչպես գրում է Суспiльне-ն, ավիառումբերից մեկն ընկել է Խարկովի Շևչենկովի շրջանում՝ տրամվայի գծերի վրա՝ սուպերմարկետներից մեկի մոտ։ Պայթյունի ալիքը կոտրել է պատուհաններն ու վնասել շենքի ճակատը։
Խարկովի մարզային ոստիկանությունից հայտնել են, որ վնասվել են սուպերմարկետը, մոտակա բազմաբնակարան բնակելի շենքերը, ինչպես նաև ոչ բնակելի մի քանի տարածքներ։
Վերջին տվյալներով՝ տուժել է 14 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան։
Լուսանկարը՝ Sofiia Gatilova/Reuters
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել