HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը փակ չէ Արևմուտքի հետ երկխոսության համար. Լավրով

Ռուսաստանը փակ չէ Արևմուտքի երկրների հետ երկխոսության համար, բայց հետևություններ է արել նրանց վարքագծից: Այդ մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Արևմուտքն իր գործողություններով «խաթարել է իր նկատմամբ վստահությունը»։

«Մենք չենք խուսափում Արևմուտքի հետ երկխոսությունից, թեև անհրաժեշտ հետևություններ, թե ինչպես արևմտյան հարևանները մի գիշերում հրաժարվեցին իրենց խոստումներից ու պարտավորություններից, մեզ հետ բոլոր պայմանավորվածություններից, թե ինչպիսի վարք դրսևորեցին և ինչպես խարխլեցին իրենց հանդեպ վստահությունը, այդ եզրակացությունները մենք, իհարկե, արեցինք»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լավրովի կարծիքով՝ Եվրասիա մայրցամաքի երկրները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը։ Նա նշել է, որ «եթե և երբ արևմտյան երկրները հասունանան շփումների վերսկսման համար, Ռուսաստանը որոշում կկայացնի՝ ելնելով իր ազգային շահերից»։

Լուսանկարը՝ Ilya Pitalev/Sputnik

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter