HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավելի քան 50 երկիր ՄԱԿ-ից պահանջում է զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ

Թուրքիան ՄԱԿ-ին է փոխանցել մի նամակ, որտեղ ավելի քան 50 պետությունների կողմից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ է արվում: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Ջիբութիում «Թուրքիայի և Աֆրիկայի գործընկերություն» թեմայով համաժողովի ժամանակ։

«Նեթանյահուի կառավարությունը վերածվել է համաշխարհային սպառնալիքի աղբյուրի։ Ամեն հարմար առիթի դեպքում մենք պետք է կրկնենք, որ Իսրայելին զենք վաճառելը նշանակում է մեղսակցություն նրա կողմից իրագործվող ցեղասպանությանը։ Սա հասկանալով՝ մենք նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ին ենք փոխանցել 52 երկրների և միջազգային 2 կազմակերպությունների ստորագրություններով համատեղ նամակ, որտեղ Անվտանգության խորհրդին և բոլոր երկրներին կոչ է արվում  դադարեցնել Իսրայելին զենքի և զինամթերքի վաճառքը»,- նշել է Ֆիդանը։

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր ՄԱԿ-ի կողմից Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու անհրաժեշտության մասին։ Իսկ արդեն հոկտեմբերի 24-ին Կազանում Էրդողանը «ԲՐԻԿՍ պլյուսի» անդամներին կոչ էր արել աջակցել Անկարայի այդ նախաձեռնությանը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter