HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար. Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Ռուսաստանում հավատարմագրված դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների՝ բարձր մակարդակով եռակողմ հայտնի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի վրա: «Չեմ կարող գոհունակություն չհայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվել են Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից ու օգտակար զրույց ունեցել սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության ձեռքբերմանը»,- եզրափակել է Պուտինը։

Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինին իր հավատարմագրերն է հանձնել նաև ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Վերջինս մինչ դեսպանի պաշտոնում նշանակվելը, Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter