HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նվերներ՝ պոտենցիալ օլիմպիական չեմպիոններին

Այսօր ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը հյուրընկալվել էր «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատանը, որտեղ նվերներ հանձնեց 30-րդ լոնդոնյան ամառային խաղերի բացման ժամանակ ծնված երկու փոքրիկներին՝ Լուիզային եւ Հրաչյային: 

Հրաչյան, որ ծնվել է գիշերվա ժամը 2-ին, հոր՝ Ալեքսանդրի ասելով, առաջինն է եղել: Ալեքսանդրի եւ կնոջ՝ Էլեոնորայի համար դեսպանի այցը մեծ հաշվով անակնկալ է եղել, քանի որ այդ մասին իմացել են նրա գալուց մի 5 րոպե առաջ: Դեսպանը մանկական հագուստ, խաղալիքներ ու «ոսկե» մեդալներ էր բերել փոքրիկներին: 

Ըստ Էյսի՝ խաղերը ցույց են տալիս, թե ինչի կարող է հասնել մարդ կյանքում, եւ այս առումով ամեն մի նորածին իրենից հսկայական պոտենցիալ ուժ է ներկայացնում: Եվ գուցե այս երեխաներն էլ ապագայում դառնան օլիմպիական չեմպիոններ: 

Օլիմպիական խաղերը եղել են ու մնում են խաղաղության խորհրդանիշ: Դրանց ժամանակ դադարեցվել են պատերազմները, հակամարտությունները, սակայն այս օրերին շարունակվում են բախումները աշխարհի տարբեր կետերում: Ի՞նչն է փոխվել, ինչու՞ է այսպես: «Հետքի» այս հարցին բրիտանացի գործիչը պատասխանում է, որ իրոք դա ցավալի երեւույթ է, սակայն խաղերի ժամանակ կարելի է նաեւ ականատես լինել նրան, որ հակամարտող երկրների ներկայացուցիչները հանդիպում են իրար, ուժերը չափում, ինչը դրական երեւույթ եւ բխում է խաղերի ոգուց, առաքելությունից:

Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը կիկին նվերներ կհանձնի օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter