
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ուղղված ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի հարթակից և արդյունավետ զրույց են ունեցել ամուր խաղաղության հաստատման վերաբերյալ սկզբունքային հարցերի շուրջ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել