HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ընտրություններից կախված կլինի նաև ԵՄ արտաքին քաղաքականությունը. Հունգարիայի վարչապետ

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները թույլ կտան պարզել, թե արդյոք Եվրոպան կկարողանա առավել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, թե նախկինի պես կհետևի Վաշինգտոնի ցուցումներին: Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ղրղզստանում՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովին։ 

«Այս ընտրությունները մեծ նշանակություն ունեն, քանի որ վերջին տարիներին Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերություններն անհավասար էին: Բոլոր խոշոր ռազմավարական հարցերում Եվրոպան ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի ունեցել, այն միշտ համապատասխանել է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը։ Դրա համար էլ մենք հիմա խրվել ենք Ուկրաինայում պատերազմի մեջ, էներգետիկ ճգնաժամ ենք ապրում և մրցունակության նվազում։  Եվրոպան չկարողացավ պաշտպանել իր շահերը»,- հայտարարել է Օրբանը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպման ժամանակ։

«Հարցն այն է, թե արդյոք այս ընթացքը կշարունակվի, թե տեղի կունենան մեծ փոփոխություններ, որոնք թույլ կտան մեզ առավել ամուր կերպով հավատարիմ մնալ մեր շահերին: Արդեն վաղը մենք կկարողանանք ավելին իմանալ դրա մասին»,- շարունակել է նա։

Օրբանի խոսքով՝ բոլորն աշխարհում սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։ «Արևմտյան Եվրոպայի երկրների ղեկավարների մեծամասնությունը աջակցում է դեմոկրատական կուսակցության թեկնածուին (Քամալա Հարիսին՝ խմբ.), իսկ մենք աջակցում ենք հանրապետականների թեկնածուին (Դոնալդ Թրամփին` խմբ.)։ Սպասում ենք արդյունքներին և սպասում, թե ում բախտը կբերի»,- հայտարարել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը վաղուց բացահայտ աջակցում է Թրամփին և հույս ունի, որ նա կվերադառնա Սպիտակ տուն: Օրբանը համոզված է, որ դա օգտակար կլինի Եվրոպայի համար, քանի որ թույլ կտա «լուծել ուկրաինական հիմնախնդիրը»:

Լուսանկարը՝ AP Photo/Jean-Francois Badias

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter