
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում չի մասնակցի COP29-ին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի մասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 11-22-ը Բաքվում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։
«Եվրոպական հանձնաժողովը գտնվում է լիազորությունների փոխանցման վիճակում, ուստի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կզբաղվի իր ինստիտուցիոնալ պարտականություններով»,- գործակալությունը մեջբերել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերը։
Եվրոպական միությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և կլիմայի հարցերով եվրոպական հանձնակատար Վոպկե Հուքստրան։
Ներկա պահին Եվրոպական խորհրդարանը լսումներ է անցկացնում եվրահանձնակատարների պաշտոնների թեկնածուների համար, որոնք կհամալրեն ֆոն դեր Լեյենի հանձնաժողովի շարքերը: Նոյեմբերի վերջին եվրոպական օրենսդիր մարմինը պետք է հաստատի Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը։ Վերջինս իր պարտականությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 1-ից։
Լուսանկարը՝ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության
Մեկնաբանել