
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Այդ մասին հայտնում է Haaretz պարբերականը։ Գալանտի ազատման որոշումն ուժի մեջ կմտնի 48 ժամից։
Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, պաշտպանության նոր նախարար է նշակավել Իսրայել Կացը, որը մինչ այդ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար էլ նշակավել է Գիդեոն Սաարը։
עדכון חשוב ממני אליכם >> pic.twitter.com/YlpNkaljRb
— Benjamin Netanyahu - בנימין נתניהו (@netanyahu) November 5, 2024
«Որպես Իսրայելի վարչապետ՝ իմ գերագույն պարտականությունն է ապահովել երկրի անվտանգությունը և առաջնորդել մեզ դեպի վճռական հաղթանակ։ Պատերազմի ժամանակ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լիակատար վստահություն վարչապետի և պաշտպանության նախարարի միջև։ Եթե քարոզարշավի առաջին ամիսներին մենք ունեցել ենք նման վստահություն և շատ բանի ենք հասել, ապա վերջին ամիսներին, ցավոք սրտի, այդ վստահությունը իմ և պաշտպանության նախարարի միջև քայքայվել է»,- ասված է վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարության մեջ։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը և Գալանտը տարբեր տեսակետներ ունեն պատերազմ վարելու վերաբերյալ։
«Ես բազմաթիվ փորձեր եմ ձեռնարկել այդ տարաձայնությունները վերացնելու համար, բայց դրանք ավելի ու ավելի են խորանում: Դրանք նաև հանրությանը հայտնի դարձան անընդունելի ձևով, և որ ավելի վատ է, դրանք հայտնի դարձան թշնամիներին. մեր թշնամիները վայելում էին դա և դրանից մեծ օգուտներ քաղում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ կառավարության անդամների մեծամասնությունը կողմ է իր որոշմանը:
ביטחון מדינת ישראל היה ותמיד יישאר משימת חיי 🇮🇱🇮🇱
— יואב גלנט - Yoav Gallant (@yoavgallant) November 5, 2024
Յոավ Գալանտը X-ի իր միկրոբլոգում կարճ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իսրայելի անվտանգությունը համարվում է իր համար առաջնահերթություն։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Գալանտը հավանաբար կմիանա ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկին։
Լուսանկարը՝ Tomer Neuberg/Flash90
Մեկնաբանել