Թրամփը հավաքել է 214 ընտրիչի ձայն
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովել է ավելի քան 210 ընտրիչի աջակցությունը:
Այսպես, The New York Times-ի տվյալներով, Երևանի ժամանակով 08:10-ի դրությամբ, ԱՄՆ նախկին նախագահն ունի անհրաժեշտ 270-ից 214 ընտրիչի աջակցություն։ Նրա մրցակից Քամալա Հարիսն ունի 179 ընտրիչի աջակցություն։
Դեռևս որևէ անակնկալ չկա ավանդական նահանգների մասով։ Ինչպես և ակնկալվում էր Դոնալդ Թրամփը հաղթել է Տեխասում, Ֆլորիդայում, Հարավային Կարոլինայում, Թենեսիում, Ալաբամայում, Ինդիանայում, Այովայում և այլ նահանգներում, իսկ Քամալա Հարիսը՝ Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Օրեգոնում, Վաշինգտոն նահանգում, Իլինոյսում, Կոլորադոյում, Մասաչուսեթսում, Մերիլենդում, Դելավերում և այլն։
Ինչպես և սպասվում էր, ընտրությունների վերջնական ելքը կորոշվի տատանվող նահանգներում։ Լուրի հրապարակման պահին դրանցից վեցում առաջատարը Թրամփն է, իսկ Նևադա նահանգից դեռ որևէ տվյալ չկա։
Ընդորում, Հարիսից Թրամփի առավելությունը չնչին է ու իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի։
Կոլաժը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել