Թրամփը հաղթել է առաջին տատանվող նահանգում՝ Հյուսիսային Կարոլինայում
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է առաջին «տատանվող» նահանգում՝ Հյուսիսային Կարոլինայում։ Նման կանխատեսում են անում Associated Press-ը, The New York Times-ը և Bloomberg-ը։
Ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցների վերլուծական թիմերը կանխատեսում են այս կամ այն նահանգում քվեարկության արդյունքները նույնիսկ նախքան ձայների հաշվարկի ավարտը: Այդ կանխատեսումները, որպես կանոն, ճշմարտացի են լինում։
Հյուսիսային Կարոլինայում հաղթանակը Թրամփին կտա լրացուցիչ 16 ընտրիչի ձայն: Այսպիսով, հանրապետական թեկնածուն, Երևանի ժամանակով 08:30-ի դրությամբ, ստանում է 270 անհրաժեշտից 230 ընտրիչի ձայն։
Եվս հինգ «տատանվող» նահանգներում դեռ չի կարելի հստակ կանխատեսել, թե ով կհաղթի, բայց Թրամփն առաջ է անցել իր մրցակից Քամալա Հարիսից: Յոթերորդ «տատանվող» նահանգից՝ Նևադայից, քվեարկության արդյունքները դեռ չեն ստացվել:
Լուսանկարը՝ Rick Bowmer / Associated Press
Մեկնաբանել