
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ջերմ շնորհավորանքներս՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում Ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարո՛ն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն, Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելուն՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- X-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Գլխավոր նկարը՝ Կառավարության մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել