
«Եթե մենք պարտվում ենք ընտրություններում, ընդունում ենք արդյունքները». Քամալա Հարիս
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը աջակցության համար շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին, թիմին, ամուսնուն, ինչպես նաև` նախագահ Ջո Բայդենին և հայտարարել, որ «շատ հպարտ է անցկացրած մրցավազքով»։
Հարիսն ասել է, որ զանգահարել է Դոնալդ Թրամփին և խոստացել աջակցել նրան իշխանության խաղաղ փոխանցման գործընթացում:
«Ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքն այն է, որ եթե մենք պարտվում ենք ընտրություններում, պետք է ճանաչենք արդյունքները: Այս սկզբունքը տարբերակում է ժողովրդավարությունը միապետությունից կամ բռնապետությունից: Եվ ցանկացած մեկը, ով ուզում է, որ մարդիկ իրեն վստահեն, պետք է հարգի դա»,- հայտարարել է նա։
Հարիսը նաև ընդգծել է, որ ամերիկացիները «հավատարիմ են ոչ թե կոնկրետ նախագահին կամ կուսակցությանը, այլ ԱՄՆ Սահմանադրությանը»:
Լուսանկարը՝ Angelina Katsanis/Politico
Մեկնաբանել