Լոնդոնյան խաղերի առաջին հայ չեմպիոնը՝ ռուսաստանցի Արսեն Գալստյանը
Ավարտվեց 60 կգ քաշային կարգի տղամարդկանց ձյուդոյի մրցաշարը: Մեր հայրենակից, ռուսաստանցի Արսեն Գալստյանը իպոնով՝ մաքուր հաղթանակով, հաղթեց ճապոնացի Հիրաոկային: Սա Ռուսաստանի առաջին մեդալն է, այն էլ՝ ոսկե: Բացի այդ՝ Արսենը առաջին ռուսաստանցի չեմպիոն ձյուդոյիստն է:
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալներ նվաճեցին բրազիլացի Ֆելիպե Կիտադաին եւ ուզբեկ Ռիշոդ Սոբիրովը:
Ավարտվեց նաեւ 48 կգ քաշային կանանց մրցությունը: Չեմպիոն դարձավ բրազիլուհի Սառա Մենեզեսը, որը հաղթեց ռումինուհի Ալինա Դումիտրուին: Բրոնզե մեդալներ նվաճեցին բելգիացի Շարլին վան Սնիկը եւ հունգարուհի Եվա Շչերնովիցկին:
Այս պահի դրությամբ 1-ական ոսկի եւ բրոնզ են նվաճել բրազիլացիներն ու չինացիները: 1-ական ոսկի են նվաճել Ղազախստանը, Ռուսաստանը, Հարավային Կորեան:
Այսօր գիշերը՝ Երեւանի ժամանակով 01:15-ին, ելույթ կունենա 75 կգ քաշային բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Ցավոք, վնասվածքի պատճառով խաղերից դուրս է մնացել մեր գլխավոր հույսերից ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը: Նրան կփոխարինի Վանիկ Ավետիսյանը:
Վաղը տատամի դուրս կգա մեր երկրորդ ձյուդոյիստը՝ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, որի առաջին մրցակիցը 1/16-ում Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Ռայմոնդ Օվինոուն է: Մարտը կսկսվի Երեւանի ժամանակով 13:47-ին:
Ժամը 13:00-ին էլ լողավազնում իր ուժերը կփորձի լողորդուհի Անահիտ Բարսեղյանը, որը հանդես կգա 100 մ թիկնալողում: Հույսեր կան՝ հրազդանցի Նազարյանի հետ կապված:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել