HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրից կօգտվեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխվածները

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում:

Մինչ այս օժանդակության ծրագրի շահառու էին հանդիսանում միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները: Նոր փոփոխությամբ՝ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից:

ԿԳՄՍՆ հաղորդմամբ, 2024 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ծրագրի շահառու է հանդիսանում 404 ուսուցիչ, ուստի նոր շահառուների ավելացմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը:

Նշենք, որ ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարվա ընթացքում, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հարթակ. մարզերի դպրոցների թափուր աշխատատեղերը հրապարակված են  համակարգում, որտեղ գրանցվելով՝ նրանք կարող են գործուղման հայտ ներկայացնել:

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
Ես աշխատում եմ Շիրակի մարզի Մեղրաշատի միջնակարգ դպրոցում,տեղահանվել եմ 2020թ-ի հոկտեմբերի 16-ին,որտեղ դիմեմ հավելավճարի համար։
Նարա
Ողջույն,ես 2020թ տեղահանվել եմ Քաշաթաղի շրջանից,որտեղ աշխատում էի դպրոցում որպես դասվար,2024 թ սեպտեմբերից Լոռու մարզի դպրոցներից մեկում թափուր տեղի մրցույթին մասնակցել եմ,հաղթահարել և անցել եմ հիմնական աշխատանքի, ուզում եմ իմանալ,ես կարո՞ղ եմ օգտվել նշված աջակցությունից։ Նախապես շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter