HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական ներդրումային բանկը կֆինանսավորի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համաձայնագիր կկնքվի Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ ճանապարհ կառուցելու համար։ Այն կունենա երեք երթևեկելի գոտի, կկրճատի Սիսիան-Քաջարան հեռավորությունը և հնարավորություն կտա վարորդներին զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն՝ նախկին 50-ի փոխարեն։ 8 թունելների, 27 կամուրջների, 3 տրանսպորտային հանգույցների, 151 հեղեղատարների, 71 հենապատերի (6.3 կմ) կառուցման համար տրամադրվող վարկի գումարը 236 մլն եվրո է:

Ճանապարհը բաժանվել է երեք հիմնական մասի՝ Հյուսիասյին՝ 27,1 կմ, Հարավային՝ 24,2 կմ և Բարգուշատի թունելի հատված 8,6 կմ։

Հյուսիսային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ, իսկ Հարավային ենթահատվածը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ: 

ՀՀ պետք է ապահովի, որ ծրագիրն իրականացնող մարմինը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու ծրագրի պատշաճ և արդյունավետ իրականացումը, գնումների վերահսկումը և այլն։

Լուսանկարը՝ Ճանապարհային դեպարտամենտի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter