Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց նոկաուտով
75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը հիասթափեցրեց հայ երկրպագուներին: Ամերիկացի Տերել Գաուշայի հետ մարտում, ունենալով առավելություն, վերջին վայրկյանների ընթացքում էջմիածնեցի մարզիկը նախ նոկդաունի ենթարկվեց, ապա ակնթարթներ անց կրկին հայտնվեց ռինգի հատակին: Մրցավարները գրանցեցին նոկաուտ: Հայաստանցի միակ բռնցքամարտիկը դուրս մնաց պայքարից այսպիսի տխուր վերջաբանով:
Խաղերի առաջին օրը անհաջող էր մեր ներկայացուցիչների համար: Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը զբաղեցրեց միայն 7-րդ տեղը, հրաձիգ Նորայր Բախտամյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը չանցան որակավորման փուլը, Հակոբյանն էլ հենց առաջին փուլից դուրս մնաց: Այդուհանդերձ, Բախտամյանը դեռեւս մեկ ելույթ ունի օգոստոսի 5-ին:
Արդեն այսօր պայքարի մեջ կմտնեն ձյուդոյիստ Արմեն Նազարյանն ու լողորդուհի Անահիտ Բարսեղյանը:
Լուս.՝ london2012.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել