Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում
Վճարովի բովանդակություն
Օրերս Վենետիկի հնագույն պալատ հանդիսացող Կա՛ Ֆոսկարի համալսարանում տեղի է ունեցել դասընթաց, որի գլխավոր բանախոսն էր Ֆասթեքսի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը: Դասը, որը վարում էր Բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, մեծ հաջողություն է ունեցել ուսանողներին տալով լայն պատկերացումներ բլոկչեյն տեխնոլոգիայի և Web3-ի զարգացող ոլորտի մասին:
Իր՝ «NFT-ների և մշակութային ժառանգության պահպանումը թվային դարաշրջանում» թեմայով ելույթի ընթացքում Խաչատրյանն ուսանողներին հաղորդակից է դարձրել ոլորտում ունեցած իր մեծ փորձին՝ անդրադառնալով բլոկչեյն տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններին և տարբեր ոլորտների վրա դրա հեղափոխական ազդեցությանը։ Նա ներկայացրել է Web3-ի փոխակերպող ներուժը՝ ընդգծելով այս առաջընթացը հասկանալու և ընդունելու կարևորությունը:
«Ֆասթեքսը, որպես Web3 ընկերությունների խումբ, ունի իր ուրույն ազդեցությունն արվեստի ոլորտում, հատկապես ԱԿՆ նախագծով», - հայտարարել է Խաչատրյանը։ «Ֆասթեքսի միջոցով մենք համագործակցում ենք համալսարանների հետ, այդ թվում Կա՛ Ֆոսկարի համալսարանի հետ, որպեսզի ուսանողներին նաև հասանելի դարձնենք Web3-ը, տեխնոլոգիաները, և թե դրանք ինչպես կարող են ազդեցություն ունենալ արվեստի և այլ հումանիտար ոլորտների վրա»:
Դասընթացի մոդերատոր պրոֆեսոր Հարությունյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով ոլորտի առաջատարների և ակադեմիական շրջանակների միջև նման փոխգործակցության կարևորությունը․ «Վենետիկի համալսարանը շատ է կարևորում հանրային ներգրավվածության շրջանակում իրականացնել ավանդական դասընթացներին զուգահեռ սեմինարներ, հանդիպումներ: Եվ մեր այսօրվա միջոցառումը Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչների հետ գալիս է լրացնելու այդ շրջանակում տեղի ունեցող միջոցառումների շարքը: Շատ կարևորում ենք մեր համագործակցությունը Ֆասթեքս ընկերության հետ», - նկատել է նա:
Կա՛ Ֆոսկարի համալսարանի շրջանավարտ և Ֆասթեքսի Մարքեթինգի բովանդակության նախագծերի համակարգող Նարե Հարությունյանն ուսանողներին պատմել է իր անցած ուղու մասին՝ ոգեշնչելով նրանց հումանիտար գիտելիքները լավագույն ձևով կիրառել այս արագ փոփոխվող թվային աշխարհում:
Այդ համագործակցության շրջանակում օրեր առաջ Վենետիկի Ջուզեպպե Պարինի ավագ դպրոցի աշակերտները բացառիկ հնարավորություն էին ունեցել այցելելու Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյս և զրուցելու նկարչուհի Մարգարիտա Զախարովայի հետ: Աշակերտները նաև նկարել են Ակնուլունքի վրա, որը հետագայում որպես հատուկ նվեր տրվել է դպրոցին։
Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, խթանում է շարունակական կրթական գործակցությունը: Հաշվի առնելով Վենետիկում ընթացող Բիենալեն՝ նման նախաձեռնություններն ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ միավորում են տեխնոլոգիան ու գեղարվեստական կրթությունը և բարձրացնում են ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը երիտասարդների շրջանում:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:
Մեկնաբանել