HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը աշխատանքային այցով ժամանել է Կիև: Քաղաքական գործիչը մտադիր է Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկել Կիևին օգնություն տրամադրելու հարցը։ 

X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է, որ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի պաշտոնում սա իր հինգերորդ և վերջին այցն է Ուկրաինա։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի աջակցությունը կմնա միավորման օրակարգի գլխավոր թեման:

Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից, 2024 թվականի նոյեմբերի 30-ին կլրանա նրա լիազորությունների ժամկետը։ Այդ պաշտոնը դեկտեմբերի 1-ից կանցնի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասին:

Իր այցը Կիև Ժոզեպ Բորելը հայտարարել էր նոյեմբերի 7-8-ը Բուդապեշտում կայացած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ։  Դրա ընթացքում ԵՄ երկրների ղեկավարները հայտարարել էին Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին։ Իսկ հիմնական թեման դարձել էր Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ապագան Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։

Լուսանկարը՝ AP Photo/Efrem Lukatsky

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter