HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը դարձյալ հայտարարում է, թե Արևմուտքը Հայաստանին, իբր, դրդում է նոր պատերազմի

Արևմտյան որոշ երկրներ Հայաստանին հրահրում են նոր պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ: Նման հայտարարությամբ Բաքվում, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգու» բացմանը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ զբոսայգու առկայությունը Ադրբեջանի մայրաքաղաքում բազմիցս քննադատվել է միջազգային կազմակերպությունների կողմից՝ նշելով, որ դրա առկայությունը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

«Արևմտյան որոշ մայրաքաղաքներում նստած հակաադրբեջանական ուժերը, իսլամաֆոբները, ադրբեջանաֆոբները Հայաստանին դրդում են նոր պատերազմի։ Սա կարող է լիակատար ողբերգություն դառնալ հայկական պետության համար»,- ասել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ պաշտոնական ելույթներում և հայկական կողմի հետ շփումների ժամանակ փորձել է «բացատրել սադրանքներին չտրվելու անհրաժեշտությունը»:

«Հանուն սեփական շահերի արևմտյան որոշ պետություններ, որոնք իրենց Հայաստանին բարեկամ են համարում, պատրաստ են զոհաբերել նրան, որպեսզի խարխլեն կայունությունը Հարավային Կովկասում, որպեսզի նորից արյուն թափվի և նրանք նորից կարողանան պղտոր ջրում ձուկ որսալ»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ քանի դեռ ուշ չէ, «Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինման քաղաքականությունից»։ 

«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հասել ենք մեր ուզածին, ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունը, պետական ինքնիշխանությունը»,- հավելել է Ալիևը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter