HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների վատթարացման մասին. The Guardian

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինային հեռահար խոցման զենք չի տալիս։ Այդ մասին The Guardian-ին հայտնել են Կիևում իր աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ Լոնդոնի հետ հարաբերությունները վատթարացել են լեյբորիստների իշխանության գալուց հետո։ 

«Սթարմերը մեզ հեռահար զենք չի տալիս: Իրավիճակը տարբերվում է նրանից, երբ վարչապետը Ռիշի Սունաքն էր։ Հարաբերությունները վատացել են»,- ասել է բրիտանական թերթի զրուցակիցը։

Քիր Սթարմերն այս շաբաթ Հունգարիայում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա հայտարարել էր Կիևին անսասան աջակցության մասին։ The Guardian-ի տվյալներով՝ Կիևում պաշտոնյաները բողոքել են հանդիպման արդյունքում հրթիռների վերաբերյալ առաջընթացի բացակայությունից:

Բրիտանական թերթը գրում է, որ Ուկրաինա Սթարմերի այցը քննարկվում է օգոստոսից, սակայն դա մի քանի անգամ հետաձգվել է։ «Նրա համար իմաստ չունի գալ որպես զբոսաշրջիկ։ Նա այս պահին պատրաստ չէ անհրաժեշտ որոշումներ կայացնել»,- հավելել է պարբերականի զրուցակիցը։

Ուկրաինան վերջին անգամ բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռների օգտագործման մասին հայտարարել էր հոկտեմբերի սկզբին, մինչ այդ՝ մարտին։ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հավաստիացրել էին, որ Լոնդոնը մտադիր է հետագայում էլ աջակցել Ուկրաինային։ Այնտեղ նշել էին, որ Զելենկսին և Սթարմերը հուլիսից ի վեր հանդիպել էին վեց անգամ։

Լուսանկարը՝ Kin Cheung - WPA Pool/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter