HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնդի վերակենդանացման հայեցակարգի նախագծերը ցուցադրվում են Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։ Ներկայացվել են հայեցակարգային երեք նախագծեր, որոնք ցուցադրվում են Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։ Այս մասին հաղորդում է Քաղաքաշինության կոմիտեն։

«Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցել են աշխատանքների ցուցադրության բացմանը, այնուհետև անցկացրել հերթական նիստը՝ դիտարկելու նախագծերը և գնահատման ձևաչափը։ 

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ճարտարապետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Կոնդի բնակիչներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, ՀՀ պետական գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր անդամ նախագծերը գնահատելիս հաշվի է առնելու նախագծի նպատակահարմարությունը, համապատասխանությունն առաջադրանքին, տնտեսական արդյունավետությունը, պատմական շերտի ու բնակիչների շահերի պահպանումը և մի խումբ այլ չափորոշիչներ։ 

Եզրափակիչ նիստի ժամանակ միավորների հաշվարկից հետո կամփոփվեն և կհրապարակվեն մրցույթի արդյունքները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter