HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին

Ռուսական զորքերը նոյեմբերի 13-ի առավոտյան հրթիռներով հարված են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Ուկրաինայի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ պայթյուններ են հնչել մայրաքաղաքում ու աշխատել են հակաօդային պաշտպանության միջոցները։

Կլիչկոն քաղաքացիներին կոչ էր արել մնալ ապաստարաններում։

Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն նշել էր, որ Կիևի ուղղությամբ Ту-95МС ինքնաթիռներից արձակվել են թևավոր հրթիռներ։ Նա նախազգուշացրել էր, որ օդային տագնապի պատճառով քաղաքում, որպես նախազգուշական միջոց, կարող են ժամանակավորապես անջատել էլեկտրականությունը:

Կիևի քաղաքապետն էլ, ավելի ուշ, հայտնել է, որ բացի հրթիռակոծությունից, ռուսական զորքերն Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակվել են նաև հարվածային անօդաչուներով։ «Անօդաչուներից մեկը քաղաքի կենտրոնի վերևում է։ Մնացեք թաքստոցներում»,- գրել էր նա։

Դեռևս տվյալներ չկան Կիևի ուղղությամբ ռուսական հարձակման հնարավոր հետևանքների մասին։

Լուսանկարը՝ Gleb Garanich/Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter