HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․ Երևան, Արին-Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringenes-ի) և սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ կաթնաթթվային և (կամ) բորբոսասնկեր և (կամ) խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել սահմանված պահանջներին։

Այդ արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter