
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում նոյեմբերի 14-ին, 15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին և 18-ին հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում նոյեմբերի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 16-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել